Այաթոլլա Ալիռեզա Արաֆին ընդգրկվել է Իրանի ղեկավար խորհրդի կազմում
Այաթոլլա Ալիռեզա Արաֆին ընդգրկվել է Իրանի ղեկավար խորհրդի կազմում, որը ժամանակավորապես կառավարում է երկիրը մինչև նոր գերագույն առաջնորդի ընտրությունը։ Այս մասին հայտնել է հանրապետության Նպատակահարմարության որոշման խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մոհսեն Դեհնավին, տեղեկացնում է ТАСС-ը։
«Համաձայն սահմանադրության 111-րդ հոդվածի, ըստ որի՝ Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբան անդամներից մեկը պետք է ընդգրկված լինի ժամանակավոր ղեկավար խորհրդում, Նպատակահարմարության որոշման խորհուրդը այաթոլլա Ալիռեզա Արաֆիին ընտրել է այդ խորհրդի անդամ։ Դա թույլ կտա, որ երկրի կառավարումը շարունակվի առանց ընդհատումների, մինչև Փորձագետների խորհուրդը հնարավորինս շուտ ընտրի գերագույն առաջնորդին»,- գրել է նա X-ում։



