Գերագույն առաջնորդի սպանությունը բացահայտ պատերազմական գործողություն է մուսուլմանների դեմ. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի սպանությունն անվանելով «բացահայտ պատերազմական գործողություն մուսուլմանների դեմ», տեղեկացնում է Mehr-ը։

«Իրանի նախագահը Իսլամական հեղափոխության առաջնորդի սպանությունը բնութագրել է որպես բացահայտ պատերազմական գործողություն ողջ աշխարհի մուսուլմանների, հատկապես՝ շիա համայնքների դեմ»,- գրում է իրանական լրատվամիջոցը։

Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ այաթոլա Խամենեիի սպանությունն անպատասխան չի մնա։

«Այս մեծ հանցագործությունը երբեք անպատասխան չի մնա և նոր էջ կբացի իսլամական և շիա աշխարհի պատմության մեջ»,- ասված է տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։

Փեզեշքիանը հավելել է, որ իսլամական ժողովրդի և աշխարհի ազատ ժողովուրդների աջակցությամբ՝ Խամենեիի սպանությանը մասնակցած մեղավորներն ու հրամանատարները կփոշմանեն իրենց արարքի համար։

Տեսանյութեր

Լրահոս