ԻՐԱՆ-ԱՄՆ-ԻՍՐԱՅԵԼ ՊԱՏԵՐԱԶՄ. ՕՐ 2-ՐԴ (թարմացվող)
Իրան–ԱՄՆ–Իսրայել լարվածության կտրուկ սրման երկրորդ օրը տարածաշրջանը շարունակում է մնալ բարձր ռիսկային և անկայուն։ Զինված գործողությունների ընդլայնման, փոխադարձ հարվածների և քաղաքական կոշտ հայտարարությունների ֆոնին Մերձավոր Արևելքում ձևավորվում է նոր ռազմաքաղաքական իրականություն, որը կարող է ունենալ երկարաժամկետ հետևանքներ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ գլոբալ անվտանգության համակարգի համար։ Միջազգային դերակատարները փորձում են զսպել էսկալացիան, մինչդեռ ռազմական ու դիվանագիտական զարգացումները արագ փոխվում են՝ ժամ առ ժամ վերափոխելով իրավիճակի պատկերը։
Ստորև ներկայացնում ենք Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հնարավոր պատերազմի երկրորդ օրվա հիմնական իրադարձությունները, պաշտոնական արձագանքները, ռազմական գործողությունների դինամիկան և միջազգային հանրության արձագանքը՝ թարմացվող ձևաչափով։
***
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի մահը հաստատվել է:
«Մենք պատկանում ենք Ալլահին, և Նրան ենք վերադառնալու։ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը սպանվել է», — ասվում է հաղորդագրությունում։
Նախատեսված է նաև, որ երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ Խամենեիի մահվան կապակցությամբ։
Ավելի վաղ Fars գործակալությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ընտանիքից զոհվել են նրա դուստրը, փեսան, թոռը և մեկ նեևաստիկը։
Մարտի 1-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական էջում հայտարարել է «պատմության ամենահերոսական մարդկանցից մեկի»՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ Այդ ընթացքում Tasnim գործակալությունը պնդել է, որ գերագույն առաջնորդը շարունակում է ղեկավարել մարտական գործողությունները օպերատիվ շտաբից:
***
Իրանի Պաշտպանության խորհրդի քարտուղար, ադմիրալ Ալի Շամխանին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Մոհամմադ Փաքփուրը զոհվել են։ Տարածվող այս լուրը քիչ առաջ հաստատեց IRNA գործակալությունը, հստակեցնելով, որ գործիչները զոհվել են շաբաթ օրը Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով։

***
Իրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են Իսլամական Հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Աբդոլռահիմ Մուսավին, ինչպես նաև պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ, օդաչու Ազիզ Նասիրազադեն։
Նրանք հանդիսանում էին Իրանի ռազմական ղեկավարության առանցքային դեմքեր։

***
Սարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատար։
***
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է վրեժխնդրել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի մահվան համար։ Այս մասին նշվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների հատուկ հայտարարությունում։
Կորպուսի հատուկ հայտարարության մեջ նշվում է․ «Մենք վճռականորեն վրեժ կխաղանք Իրանի գերագույն առաջնորդի մահվան համար պատասխանատուների նկատմամբ», — հաղորդում է IRNA գործակալությունը։
***
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Արևմտյան Ասիայում ամերիկյան 27 ռազմաբազաների վրա հարձակումների նոր ալիքի մասին, տեղեկացնում է Press TV-ն։

***
Իրանը շարունակում է պատասխան հարվածներն Իսրայելին. առավոտյան թիրախավորվել են Թել Ավիվում և Հայֆայում գտնվող տարբեր օբյեկտներ։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ ըստ համացանցում տարածված լուսանկարների՝ Թել Ավիվում մեծ ավերածություններ են եղել, Հայֆայում պայթյուններ են որոտացել։

***
Այաթոլա Ալի Խամենեի սպանությունը չի մնա անպատասխան։ Այս մասին մարտի 1-ին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանը:
«Այս մեծ հանցագործությունը երբեք չի մնա անպատասխան և կբացի նոր էջ Իսլամական և շիա աշխարհի պատմության մեջ», — նշվում է հաղորդագրությունում Telegram-ալիքում։
***
Իրանը փակում է ԱՄՆ նավերի մուտքը Պարսից ծոց: Այս մասին հայտարարել է Իրանի բարձրագույն խորհրդատվական մարմնի՝ Նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։

***
Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցնում «Իրանի ահաբեկչական ռեժիմի օբյեկտներին Թեհրանի կենտրոնում», ասված է Իսրայելի բանակի (ՑԱՀԱԼ) հայտարարությունում։
ՑԱՀԱԼ-ում պնդում են, որ վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել «օդում գերակայություն հաստատելու և դեպի Թեհրան ճանապարհ բացելու համար»։
***
ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ օրը Իրանը երկրի տարածքի ուղղությամբ արձակել է 137 հրթիռ և 209 անօդաչու թռչող սարք, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Առնվազն մեկ մարդ սպանվել է, և յոթը՝ վիրավորվել Աբու Դաբիի օդանավակայանում տեղի ունեցածի հետևանքով, որն իշխանություններն անվանել են «միջադեպ»։
***
Օմանի ծովային անվտանգության կենտրոնը հայտնել է, որ Պալաուի դրոշով նավարկող Skylight նավթակիր տանկերը հարձակման է ենթարկվել Օմանի Մուսանդամ կղզուց մոտ հինգ ծովային մղոն հեռավորության վրա, հայտնում է Al Jazeera-ն:
Չորս մարդ վիրավորվել է, իսկ 20 մարդուց բաղկացած ողջ անձնակազմը տարհանվել է: Այս պահին այլ տեղեկություն չի ստացվել:
***
Երուսաղեմում վաղ առավոտից գրեթե չեն դադարել օդային տագնապի ազդանշանները, որոնք ընդհատվել են բարձր պայթյուններով այն պահին, երբ ՀՕՊ-ը խոցել է Իրանի հրթիռները, որոնք թռչում էին քաղաքի վրայով՝ ուղղվելով դեպի Իսրայելի կենտրոնական մասի թիրախները, հաղորդել է The Guardian-ի միջազգային թղթակից Ջեյսոն Բըրքը։
Իսրայելի բժշկական ծառայությունները հայտնել են, որ ամբողջ երկրում մոտ 120 մարդ է տուժել, թեև լուրջ վնասվածքներ ստացել են միայն քչերը։
***
Իրանի այաթոլլա Մակարեմ Շիրազին ջիհադ է հայտարարել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ։
«Իրանի ժողովուրդը և իսլամական աշխարհը ծարավ են վրեժ լուծելու հեղափոխության անմեղ, սպանված առաջնորդի արյան համար… Աշխարհի բոլոր մուսուլմանների կրոնական պարտականությունն է արմատախիլ անել այս հանցագործների չարիքը աշխարհից», – նրա խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։
Շիրազին Իրանի ժողովրդի այս ողբերգության հիմնական մեղավորներն անվանել է Միացյալ Նահանգների «ամբարտավան կառավարությունը» և «չար» Իսրայելը։
***
Թեհրանում մարդիկ դուրս են եկել ցույցի՝ ի աջակցություն երկրի իշխանությունների։
Իրանում զոհերի թիվը անցնում է 200-ը, որից մոտ կեսը՝ դպրոցական տարիքի երեխաներ։

***
Հորմուզի նեղուցը հատելու փորձի ժամանակ իրանական հրթիռը տանկեր է խոցել։
***
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) Թեհրանին հարվածներ են հասցնում «պահուստային» զինամթերքով, այսինքն՝ այնպիսի ռումբերով, որոնք նետվում են անմիջապես թիրախների վրա, հայտնում է Times of Israel-ը։
***
Այաթոլլա Ալիռեզա Արաֆին ընդգրկվել է Իրանի ղեկավար խորհրդի կազմում, որը ժամանակավորապես կառավարում է երկիրը մինչև նոր գերագույն առաջնորդի ընտրությունը։ Այս մասին հայտնել է հանրապետության Նպատակահարմարության որոշման խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մոհսեն Դեհնավին, տեղեկացնում է ТАСС-ը։

***
Իրանի վրա ԱՄՆ-Իսրայել հարձակումից անցել է ընդամենը մի քանի ժամ, բայց արդեն հարվածներ կան հարակից այլ պետություններում.
📍Եմեն
📍Բահրեյն
📍Իսրայել
📍Արաբական Միացյալ Էմիրություններ
📍Քուվեյթ
📍Կատար
📍Հորդանան
📍Իրաք
📍Սաուդյան Արաբիա
***
Սերբիան հայտնել է, որ Թեհրանում իր դեսպանատան շենքը վնասվել է կիրակի օրը տեղի ունեցած ռազմական հարվածների հետևանքով, սակայն, ըստ հաղորդագրության, ոչ ոք չի տուժել։ RTS պետական հեռարձակողը ցուցադրել է կադրեր, որոնցում երևում են շենքի ջարդված պատուհանները և շուրջը սփռված ապակու բեկորները։ Ինչպես հայտնում է AP-ն, հարվածների հավանական թիրախը եղել է այդ տարածքում գտնվող ռազմական օբյեկտը։
***
Ընդունվող որոշումների քաղաքական նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային պաշտոնապես հայտարարել է Հորմուզի նեղուցով առևտրի դադարեցման մասին, գրում է «Рыбарь» տելեգրամյան ալիքը:
Ըստ ամենայնի, առևտրային նավատորմը կարող է դուրս գալ նեղուցից, սակայն փոխադրողները չեն ցանկանում ռիսկի դիմել:
Միաժամանակ իրանցիները ծանուցում են տարածել նեղուցով ամերիկյան առևտրային և ռազմական նավերի անցման լիակատար արգելքի մասին՝ հարվածներ հասցնելու սպառնալիքի ներքո:

Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնում է, որ ամերիկյան «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը թիրախավորվել է իրանական չորս բալիստիկ հրթիռներով։
Առայժմ որևէ տեղեկություն չկա հասցված վնասի վերաբերյալ, սակայն, եթե լուրը հաստատվի, և ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը կարողացած լինեն խոցել ավիակիրը, դա ոչ միայն լուրջ ռազմական, այլ նաև իմիջային հարված կլինի ԱՄՆ-ի զինված ուժերին։
***
Մենք չենք ձգտում հարձակվել տարածաշրջանի երկրների վրա, բայց երբ ձեր երկրում գտնվող ԱՄՆ բազաներն օգտագործվում են մեր դեմ, երբ ԱՄՆ-ն գործողություններ է իրականացնում՝ հենվելով այդ ուժերի վրա, կհարվածենք այդ բազաներին։
Իրանի ԱԽ քարտուղար Ալի Լարիջանի

***
Իրանի մայրաքաղաքում մարտի 1-ին նոր պայթյուններ են տեղի ունեցել։ Իսրայելի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնում տարբեր թիրախների։ Իրանն էլ հարվածներ է հասցրել Իսրայելին և արաբական մի շարք երկրներում ամերիկյան օբյեկտների՝ ի պատասխան երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենիի սպանության։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Ըստ գործակալության տեղեկությունների՝ Թեհրանում պայթյունից հետո ծխի մեծ ամպ է բարձրացել երկինք, գետինը ցնցվել է։ Հարվածը կենտրոնացած է եղել ոստիկանության կենտրոնակայանի, Իրանի պետական հեռուստաընկերության, Հեղափոխական դատարանի և Պաշտպանության նախարարության մասնաշենքի մերձակա տարածքում։
Վնասվել է Թեհրանում Սերբիայի դեսպանատունը, տուժածներ չկան։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանում ռազմական թիրախներին և երկրի ղեկավարությանը հարվածները չեն դադարի։ Իսրայելն արդեն հայտնել է իրանցի 40 ռազմական ղեկավարների սպանելու մասին։
Իսրայելի բանակի խոսնակն էլ հայտարարել է, թե իրենք տեղյակ չեն Իրանի հարավային Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցին ուղղված ամերիկյան կամ իսրայելական հարվածների մասին, որի հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 150-ի։
Իրանն էլ շարունակում է պատասխան հարվածներն Իսրայելի ուղղությամբ։ Թել Ավիվում գրանցվել է առաջին իսրայելցի զոհը. գիշերը իրանական հրթիռի հարվածից մեկ կին զոհվել է, 27 մարդ՝ վիրավորվել։
Ի պատասխան իր դեմ հարվածների՝ Իրանը թիրախավորել է նաև Բահրեյնում, Քուվեյթում, Կատարում և ԱՄԷ-ում ամերիկյան մի շարք ռազմական օբյեկտներ։
Աբու Դաբիում հակաօդային պաշտպանության համակարգի կողմից խոցված անօդաչու թռչող սարքի բեկորից թեթև վիրավորվել են մեկ կին և նրա երեխան։ Դուբայում պայթյուններ են լսվել ՀՕՊ համակարգի աշխատանքից։
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում վնասվել է հյուրանոց։ Ըստ Նեքին գործերի նախարարության՝ թիրախավորվել է Crown Plaza հյուրանոցը։ Տուժածներ չկան։ Բահրեյնի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ խոցվել են Իրանի կողմից արձակված հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Փետրվարի 28-ին թիրախավորվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի կենտրոնակայանը, վնասվել էր երեք շենք։
Քուվեյթն իր հերթին հայտնել է մարտի 1-ին ՀՕՊ համակարգերի կողմից մի շարք օդային թիրախների ոչնչացման մասին։
Կատարը ևս հայտնել է իրանական հրթիռներ և ԱԹՍ-ներ խոցելու մասին։ Տուժածներ չկան։
Օմանն էլ հայտնել է, որ Հորմուզի նեղուցում հարվածի տակ է հայտնվել իր նավթատար լցանավերից մեկը։ Չորս նավաստի վիրավորվել է։ Օմանը, որը Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում միջնորդի դեր էր կատարում, նաև հայտնել է իր Դուքմի նավահանգստի թիրախավորման մասին։
***
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը զոհվել է Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով:

***
Նոր գերագույն առաջնորդը կարող է ընտրվել մեկ-երկու օրվա ընթացքում, հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին:
Նա կոչ է արել Պարսից ծոցի երկրներին ըմբռնումով մոտենալ Իրանի գործողություններին, քանի որ Իրանը ստիպված է պաշտպանվել։
«Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, չենք հարձակվում մեր հարևանների վրա, հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա. դա ակնհայտ է»,-նշել է նա։
***
Աբու Դաբիի ռազմածովային բազայի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումը հրդեհ է առաջացրել, սակայն զոհեր չկան, հայտնում է AFP-ն՝ հղում անելով ԱՄԷ պաշտպանության նախարարությանը:
«Այսօր մասնագիտացված խմբերն արձագանքել են միջադեպին, որն առաջացել է Աբու Դաբիի «Ալ-Սալամ» ռազմածովային բազայի պահեստի վրա իրանական երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ընդհանուր նշանակության ապրանքներով երկու բեռնարկղերում, սակայն տուժածներ չկան»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
***Մեր ուժերը այժմ ինտենսիվ հարվածներ են հասցնում Թեհրանի սրտին, և դա միայն կուժեղանա առաջիկա օրերին։
Բենիամին Նեթանյահու

Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել, և ինքը համաձայնել է դա անել։ Այս մասին հաղորդել է The Atlantic-ը։
ԱՄՆ նախագահը հրաժարվել է հայտնել, թե երբ դրանք կկայանան։
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ Թրամփը կապ է հաստատել Իրանի հետ Իտալիայի միջոցով և առաջարկել հրադադար։
***
Իսրայելը ենթարկվել է հզոր հրթիռային հարձակման։ Երուսաղեմի մերձակայքում հրթիռի ընկնելու հետևանքով 20 մարդ է տուժել։
Հրթիռը հարվածել է Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեյթ Շեմեշ քաղաքի տներից մեկին։ Հաղորդվում է նաև այլ հարվածների մասին։
***
Հայտնվել են Իրանի կողմից Օմանի ափերի մոտ Հորմուզի նեղուցում Պալաուի դրոշի տակ գտնվող լցանավի խոցման կադրերը
Skylight-ը խոցվել է հրթիռով կամ անօդաչու թռչող սարքով, հայտնել Է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
***
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հետաձգել է մարտի 3-ին նախատեսված այցը Ռուսաստան։ Այս մասին հայտնել է «Dawn» թերթը՝ հղում անելով Պակիստանի կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարությանը։
***
ԱՄԷ իշխանությունները հայտարարել են, որ մտադիր չեն «անպատասխան թողնել» Իրանի կողմից իրականացված հրթիռակոծությունները։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ նախօրեին Իրանը Էմիրությունների տարածքի ուղղությամբ արձակել է առնվազն 137 բալիստիկ հրթիռ և 209 անօդաչու թռչող սարք (դրոնՀակառակորդին կհասցնենք հուսահատության՝ ոչնչացնելով նրանց բազաներն ու հնարավորությունները։ Մենք պետք է միասնական լինենք։
Մասուդ Փեզեշքիան
***
ԱՄՆ-ն պաշտոնապես հաստատել է, որ օգտագործել է B-2A Spirit ծանր ռմբակոծիչներ՝ յուրաքանչյուրը 900 կգ կշռող ավիառումբերով, Իրանի այն ամրացված օբյեկտներին հարվածելու համար, որտեղ արտադրվում էին բալիստիկ հրթիռներ։
***
Իրանը հրթիռակոծել է Հորդանանի և Իրաքի այն բազաները, որտեղ տեղակայված են Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերի) զինվորականները — Der Spiegel
***
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են ինը իրանական նավ և իսլամական հանրապետության ռազմածովային ուժերի շտաբ-բնակարանը։Իսրայելը հարվածել է Թեհրանի կենտրոնում գտնվող Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոյի գլխավոր գրասենյակին։
***
Իսրայելական հրթիռներից մեկը դիպել է Թեհրանում գտնվող հիվանդանոցին։
***
Իրաքի բնակիչները գրոհում են Բաղդադում ամերիկյան դեսպանատան շրջակայքը` իրենց բողոքն արտահայտելով Այաթոլլահ Խամենեիի նահատակության համար։
***
Այաթոլլա Ալիռեզա Արաֆիի գրառումն X սոցիալական ցանցում
Ես այժմ ստանձնում եմ Իրանի քաղաքականության ղեկավարումը։ Ալի Խամենեիի մահվան համար անպայման վրեժ կլուծվի՝ հնարավոր դառնալուն պես
***
Իրաքյան Էրբիլում բռնկվել է ամերիկյան ռազմաբազան։
Տարածքում տեղի են ունեցել երկրորդային պայթյուններ, որոնք ուժգին հրդեհի պատճառ են դարձե
***
Իսրայելական ինքնաթիռը հարձակման է ենթարկվել Բեն Գուրիոնի օդանավակայանում։
***
Իրանի նկատմամբ գործողության առաջին 24 ժամվա ընթացքումհարված է հասցվել ավելի քան 1000 թիրախի։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն




