Պենտագոնի ղեկավարը Իրանը համեմատել է «քաղցկեղի ուռուցքի» հետ

ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը Իրանը համեմատել է «քաղցկեղի ուռուցքի» հետ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները չի սկսել այս հակամարտությունը, բայց նա այն կավարտի։

«Միացյալ Նահանգները չի սկսել այս հակամարտությունը, բայց մենք այն կավարտենք։ Եթե դուք սպանում ու սպառնում եք ամերիկացիներին աշխարհի ցանկացած վայրում, ինչպես անում էր Իրանը, մենք ձեզ կհետապնդենք և կսպանենք», – գրել է Հեգսեթը X սոցիալական ցանցում։
Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շաբաթ օրը Իրանի դեմ գործողության մասին հայտարարելով, «սկսեց պայքարել այս քաղցկեղի ուռուցքի դեմ»։

Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն «չի հանդուրժի հզոր հրթիռներ, որոնք ուղղված են ամերիկյան ժողովրդի դեմ», իսկ Իրանը «երբեք չի ունենա միջուկային զենք»։

Հեգսեթը Իրանի դեմ «Էպիկական զայրույթ» գործողությունն անվանել է «պատմության մեջ ամենամահաբեր, ամենաբարդ և ամենաճշգրիտ օդային գործողությունը»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031