Բաժիններ՝

Հայաստանի նախագահին վերջնագիր ներկայացնելն անթույլատրելի է. TASS

Ցուցարարների առաջ քաշած պահանջները Հայաստանի նախագահին անթույլատրելի են: Նման տեսակետ է հնչեցրել այսօր Բաղրամյան փողոցում Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, գրում է TASS-ը:

Իր հերթին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարները հայտարարել են, որ կհամաձայեն հանդիպել Սերժ Սարգսյանի հետ պայմանով, որ հանդիպումը պետք է հեռարձակվի հեռուսատեսությամբ ուղիղ եթերով:

«Երկրի նախագահին ու գերագույն հրամանատարին պահանջներ չեն ներկայացնում, այդպես չի լինում: Երբ քաղաքացուն երեք օր շարունակ ձեռք է մեկնում երկրի նախագահը, նա չպետք է հրաժարվի: Հրաժարվելը նշանակում է, որ բողոքի ակցիայի ղեկավարները չունեն ծրագիր, ասելիք չունեն»,-ասել է Վլադիմիր Գասպարյանը:

Կայքը հայտնում է, որ Բաղրամյան պողոտան նախկինի պես փակ է: Ցուցարարներն այն փակել են աղբատարներից պատրաստված բարիկադների օգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս