Թբիլիսիում անհետ կորածների թիվը կրճատվել է մինչև 10-ի
Մարդկանց թիվը, որոնք անհետ կորել են Թբիլիսիում ավերիչ երկրաշարժի հետևանքով, կրճատվել է մինչև 10-ի, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով Վրաստանի անվտանգության ու ճգնաժամերի վերահսկման պետական խորհրդի մամլո ծառայությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 24 անհետ կորածների մասին:
«Մարդկանց թիվը, որոնք անհետ կորել էին Թբիլիսիում ջրհեղեղից հետո, հասել է մինչև 10-ի: Բարեբախտաբար, մայրաքաղաքի 14 բնակիչները հայտնվել են ողջ-առողջ»,-հայտարարել է գերատեսչության աշխատակիցը:
Գերատեսչությունը հաստատել է նաև զոհերի պաշտոնական թիվը՝ աղետը խլել է 12 մարդու կյանք: