Ժամանակակից էթիկետի 18 կանոնները
Ցուցաբերել քաղաքավարություն դժվար չէ: Դա ընդամենը հարգանքի ցուցաբերում է ինքներդ Ձեր և շրջապատի նկատմամբ: Բայց կան մի քանի նյուանսներ, որ բոլորը չէ, որ գիտեն:
Ներկայացնում ենք մի քանի կանոններ, որոնք կարող են մեր կյանքը դարձնել ավելի հաճելի:
1. Երբեք հյուր մի գնացեք առանց զանգահարելու:
Բրիտանացի մի լեդի ասում էր, որ անկոչ հյուրերի հայտնվելիս ինքը միշտ հագնում է կոշիկները, գլխարկը և վերցնում է անձրևանոցը: Երբ հյուրը հաճելի մարդ է լինում, նա բացականչում է. «Ինչպիսի հաջողություն, ես հենց նոր եկա»: Իսկ եթե հաճելի չէ. «Ինչ ափսոս է, ես պետք է գնամ»:
2. Անձրևանոցը երբեք չի կարելի չորացնել բաց վիճակում ո՛չ գրասենյակում, ո՛չ էլ ուրիշի տանը, այլ պետք է փակել և դնել հատուկ տեղում, կամ կախել:
3. Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ աթոռին:
Փոքրիկ պայուսակ կլաչը կարելի է դնել սեղանին, իսկ մեծը` կախել աթոռի թիկնակից կամ դնել գետնին:
4. Պոլիէթիլենային, ինչպես նաև թղթե տոպրակները կարելի է պահել միայն սուպերմարկետից տուն գնալիս:
5. Տղամարդը երբեք չպետք է տանի կնոջ պայուսակը: Նույնիսկ կնոջ վերարկուն տղամարդը պետք է վերցնի միայն հանդերձարան հասցնելու համար:
6. Տնային հագուստը տաբատն է և սվիտերը` հարմար, բայց լավ տեսքով:
Խալաթը և գիշերազգեստը նախատեսված են, որպեսզի առավոտյան հասնեք լոգասենյակ, իսկ երեկոյան` լոգասենյակից՝ ննջարան:
7. Այն պահից, երբ երեխան ունի առանձին սենյակ, սովորեք թակել մտնելուց առաջ:
8. Կինը փակ տարածքում կարող է չհանել գլխարկն ու ձեռնոցները:
9. Ըստ միջազգային արձանագրության, զարդերի ընդհանուր քանակը չի կարող գերազանցել 13-ը, ընդ որում, սրանում ներառվում են նաև թանկարժեք կոճակները:
10. Ռեստորանում պատվերի վճարման կանոն:
Եթե Դուք արտասանել եք. «Ես Ձեզ հրավիրում եմ», դա նշանակում է, որ պետք է Դուք էլ վճարեք:
11. Տղամարդն առաջինն է մտնում վերելակ, բայց առաջինը դուրս է գալիս նա, ով մոտ է դռանը:
12. Կինը մեքենայում միշտ պետք է նստի վարորդի հետևի նստարանին:
13. Բարձրաձայն ասել, որ Դուք դիետա եք պահում, անբարեկիրթ վարքագիծ է:
Առավել ևս, չի կարելի այդ պատրվակով հրաժարվել հյուրասեր տանտիկնոջ առաջարկած կերակուրից: Անպայման գովեք նրա խոհարարական տաղանդները, ընդ որում, Դուք կարող եք ոչինչ չուտել:
14. Աշխարհիկ զրույցի արգելված թեմաներն են` քաղաքականություն, կրոն, առողջություն, փող:
15. Յուրաքանչյուր մարդու, արդեն տասներկու տարեկանը լրացած, դիմեք «Դուք»-ով: Նույնիսկ այն մարդկանց, ում շատ լավ ճանաչում եք, ուրիշների ներկայությամբ նույնպես դիմեք «Դուք»-ով:
16. Բացակա մարդկանց քննարկել, այսինքն՝ պարզապես բամբասել, անթույլատրելի է:
17. Կինոթատրոնում, թատրոնում, համերգային սրահում Ձեր տեղը հասեք` շարժվելով միայն դեմքով դեպի նստածները:
18. 9 բան պետք է պահել գաղտնի` տարիքը, հարստությունը, տան ճեղքվածքը, աղոթքը, դեղի բաղադրությունը, սիրային կապը, նվերը, պատիվը և անպատվությունը:
Իսկ վերջում՝ Ջեք Նիքըլսոնը՝ էթիկետի լավ կանոնների մասին.
«Ես շատ թրթիռով եմ վերաբերվում էթիկետի լավ կանոններին: Ինչպես փոխանցել ափսեն: Մի սենյակից մյուսը չբղավել: Չբացել դուռը առանց թակելու: Առաջ թողնել կնոջը: Այս բոլոր պարզ կանոնների նպատակը կյանքն ավելի լավը դարձնելն է: Մենք չենք կարող ծնողների հետ ապրել քրոնիկ պատերազմների պայմաններում` դա հիմարություն է: Ես միշտ հետևում եմ վարքագծին: Դա ինչ-որ աբստրակցիա չէ: Դա փոխադարձ հարգանքի` բոլորին հասկանալի լեզու է»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը