Դատախազի նկատմամբ խուլիգանական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և սպառնալիքներ տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/Dataxazutyun23-e1349195743898.jpg)
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 29-ին դատական նիստի ընթացքում օրենքով սահմանված իր լիազորություներն իրականացնող մեղադրողի նկատմամբ ամբաստանյալի կողմից խուլիգանական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և սպառնալիքներ տալու դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով 04.06.2015 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: