Վրաստանի կառավարությունը ստեղծում է էլեկտրոնային բանաձևերի պորտալ

Վրաստանի կառավարության ադմինիստրացիան ստեղծում է էլեկտրոնային բանաձևերի պորտալ, ինչը կբարձրացնի հասարակության մասնակցությունը երկրի ղեկավարմանն ու կուժեղացնի կառավարության հաշվետու լինելու գործիքները, գրում է Sputnik-ը:

Տվյալ նախաձեռնության մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է «Բաց կառավարություն» (Open Government Partnership) եվրոպական տարածաշրջանային համաժողովի ժամանակ:

«Էլեկտրոնային բանաձևում 5 հազար ստորագրության դեպքում հարցը քննարկման կդրվի կառավարության նիստում: Էլեկտրոնային պորտալի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ասվում է հաղորդագրության մեջ:
carmen ghukasyan

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930