Ուկրաինան չի ճանաչում ԼՂ-ի ընտրությունները. ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան չի ճանաչում մայիսի 3-ին ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունները և դրանք համարում է «ոչ լեգիտիմ»: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ն.

«Ուկրաինան չի ճանաչում 2015 թվականի մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում, այսպես կոչված,  «խորհրդարանական ընտրությունները» և դրանք համարում է ոչ լեգիտիմ: Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացված այդ «ընտրությունների» արդյունքները չեն կարող ունենալ իրավական հետևանքներ:

Ուկրաինան կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հենված միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքները հարգելու վրա»:

Տեսանյութեր

Լրահոս