Դավութօղլուն Դորտմունդում դատապարտել է Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի դիրքորոշումը

Die Welt-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գերմանիա կատարած այցի ժամանակ դատապարտել է Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի դիրքորոշումը: Դավութօղլուն մայիսի 3-ին Դորտմունդում ծրագրային ելույթ է ունեցել գերմանաբնակ հազարավոր թուրքերի առջև.

«Տվյալ հարցի շուրջ ես հաճախ եմ խոսում մադամ Մերկելի հետ, ինչպես նաև իմ դիրքորոշումն եմ ներկայացրել Գերմանիայի խորհրդարանին: Եթե որևէ մեկը ցանկանում է մեզ պատմության դասեր տալ և պատմել, այսպես կոչված, ցեղասպանության մասին, ապա մենք պատասխանում ենք հետևյալ կերպ:

Մենք հայերի ու մյուս ազգերի հետ միասին ապրել ենք Անատոլիայում: Մենք գիտենք, թե ինչպես է պետք խոսել նրանց, և ինչպես շփման համար գտնել պատմական ընդհանուր եզրեր: Մենք թույլ չենք տա, որ կասկածի տակ առնվեն մեր արժեքները, կամ էլ որևէ մեկը մեզ սովորեցնի պատմություն»:

Տեսանյութեր

Լրահոս