Վրաստանը չի ճանաչում ԼՂ-ում անցկացված ընտրությունները. ԱԳՆ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Թբիլիսին մտադիր չէ ճանաչել մայիսի 3-ին ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների սահմանադրական ու նորմատիվային շրջանակներում: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի հատուկ հայտարարութունում:
Դրանում նշված է, որ ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունները «չունեն լեգիտիմություն»: Հայտարարության համաձայն՝«Ադրբեջանի օկուպացված տարածքներում այսպես կոչված «խորհրդարանական ընտրություններ» անցկացնելը միջազգային օրենքի լուրջ խախտում է»:
Վրաստանի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ հակամարտող կողմերը կշարունակեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և շուտափույթ կարգավորմանն ուղղված ջանքերը: