ԱԷՄԳ-ը չի երաշխավորում, որ Իրանը խաղաղ նպատակներով է օգտագործում ողջ միջուկային նյութը. Ամանո

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ը չի երաշխավորում, որ Իրանը խաղաղ նպատակներով է օգտագործում իր տրամադրության տակ առկա ողջ միջուկային նյութը:

Այս մասին Նյու Յորքում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերաբերյալ կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն:

Ամանոն հավելել է, որ ԱԷՄԳ-ը շարունակում է ստուգումները՝ բացառելու համար միջուկային նյութը խաղաղ նպատակներով չօգտագործելու հնարավորությունը.

«Չնայած դրան՝ ԱԷՄԳ-ը չի գտնվում այնպիսի վիճակում, որ ամուր երաշխիքներ տրամադրի Իրանի կողմից չհայտարարագրված միջուկային նյութերի բացակայության մասին, ինչպես նաև չի կարող գալ այնպիսի եզրակացության, որ Իրանը ողջ միջուկային նյութն օգտագործում է խաղաղ նպատակներով»:

Տեսանյութեր

Լրահոս