Բաժիններ՝

Անձրևաջրերը քանդում են թանկ նորոգված շենքի հիմքերը

Tesankyun.am-ը գրում է. 2013թ. սեպտեմբերի 24-ին Նոյեմբերյան քաղաքում հանդիսավորությամբ բացվեց համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն:

Դրա բացման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանելով կայքի հարցին՝ հայտնեց, որ շենքի նորոգման եւ կահավորման համար Համաշխարհային բանկի վարկային գումարներից եւ ՀՀ պետական բյուջեի միջոցներից ծախսվել է 100-150 հազար ԱՄՆ դոլար:

1998 թվականից հետո պետական բյուջեի միջոցներով 2 անգամ վերանորոգված շենքի երկրորդ հարկը(ոչ ամբողջությամբ) կոսմետիկ նորոգելու եւ այնտեղ տեխնիկական սարքավորումներ տեղադրելու համար մեծ միջոցներ են ծախսվել:

Համալիր կենտրոնի գործարկումից մեկ տարի եւ յոթ ամիս անց դեռ լուծված չէ շենքի տանիքից անձրեւաջրերի հեռացման հարցը: Տեղումներից հետո ջրհորդաններից թափվող ջրերը լցվում են շենքի հիմքերը՝ խարխլելով կառույցը: Ամեն երեքշաբթի բժշկական սոցիալական փորձաքննության հանձնաժողովը Նոյեմբերյան քաղաքում նիստեր է ունենում, ընդունում հաշմանդամներին, քննում հաշմանդամության խմբերում նրանց ընդգրկելու հետ կապված հարցերը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս