Առողջապահության նախարարը՝ բրուցելոզով վարակվածների մասին
Բրուցելոզով վարակված հիվանդները բավարար վիճակում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ այդ անձինք այժմ բուժում են ստանում:
«Եթե նմուշառումների արդյունքում ևս կլինեն դեպքեր, անպայման բուժումը կկազմակերպի: Բոլորը բավարար վիճակում են»,- ասաց Արմեն Մուրադյանը: Հարցին՝ արդյոք հիվանդության տարածման հնարավորություն կա՞, Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Եթե համապատասխան միջոցները ժամանակին ձեռք ենք առնում, որևիցե խնդիր չի լինում, անհոգ եղեք»