Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռիչարդ Միլսի հետ
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՕԵԿ ներկայացուցիչներ և դեսպանության աշխատակիցներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ՕԵԿ մամուլի ծառայություն