Ապրիլի 24-ին Երևան եմ գալու Comedy Club-ի բոլոր մասնակիցների հետ. Գարիկ Մարտիրոսյան

Ռուսաստանաբնակ հանրահայտ հումորիստ, «Comedy Club» ակումբի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը «ՌուսԱրմԻնֆո» կայքին տված հարցազրույցում ասել է, որ ինքն ու իր գործընկերներն ապրիլի 24-ին Երևանում են լինելու:

«Այս տարի ես Երևան կգամ «Comedy Club»-ի բոլոր մասնակիցների հետ: Գալու են ոչ միայն բեմում հանդես եկող հայտնի դերասաններ, այլև` սցենարիստներ, պրոդյուսերներ, խմբագիրներ: Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է գալու ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը»,- rusarminfo.ru-ն մեջբերում է Մարտիրոսյանի խոսքերը:

Նրա փոխանցմամբ՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, «Comedy Club» հումորային հաղորդումը չի հեռարձակվի. դրա փոխարեն կցուցադրվի 10 րոպեանոց տեսահոլովակ, որի շրջանակում հեռուստաալիքի աստղերը կպատմեն 1915թ. ողբերգական դեպքերի մասին:

Գարիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է լուսաբանվի տեղեկատվական դաշտում` առաջին հերթին երիտասարդության, այն հեռուստադիտողների համար, ովքեր պատկերացում չունեն հայերի մեծ ողբերգության մասին:

Տեսանյութեր

Լրահոս