ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է ադրբեջանցի իրավապաշտպանին ազատազրկման դատապարտելը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մարի Հարֆը մեկնաբանել է Ադրբեջանում իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին 6.5 տարով ազատազրկման դատապարտելը.
«Մենք չափազանց մտահոգ ենք ապրիլի 16-ի դատավճռի կապակցությամբ, որով Ադրբեջանի հանրահայատ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին դատապարտել են 6.5 տարվա ազատազրկման:
Նրա դեմ ներկայացված մեղադրանքներն ունեցել են քաղաքական դրդապատճառներ: Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում՝ պահպանել իր միջազգային պարտավորություններն ու հարգել իր քաղաքացիների իրավունքները:
Այդ ճանապարհին որպես առաջին քայլ՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն պարոն Ջաֆարովին ու կալանավորված մյուս անձանց, որոնք փորձել են իրագործել իրենց հիմնարար ազատությունները: Դա երկրում կամրապնդի կայունությունն ու մեր երկկողմ հարաբերությունները»: