Ադրբեջանի ԱԳՆ-ը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը որակել է որպես «կանխակալ և անլուրջ»

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է երեկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևն այդ բանաձևը որակել է որպես «կանխակալ և անլուրջ»:

Նրա խոսքերով՝ այդ բանաձևը «երկակի ստանդարտների վառ օրինակ» է: Գաջիևը հայտարարել է, որ եվրոպացի պատգամավորները բանաձևն ընդունել են՝ «գտնվելով» Հայաստանի ու Հայկական լոբբիի ազդեցության ներքո: Գաջիևը հավելել է, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտության օգտագործումը «պատմությունը կեղծելու» և «քաղաքական նպատակներով այն շահարկելու» փորձ է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930