ՀԽ կալանավորված անդամ Վարուժան Ավետիսյանն ունի որոշակի առողջական խնդիրներ

Քանի որ այժմ Հիմնադիր խորհրդարանի կալանավորված անդամների հետ շփվելու միակ հնարավորությունը փաստաբանների հետ հանդիպումներն են, այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորած անդամների փաստաբան Տիգրան Եգորյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ մանրամասներ կարող է նա փոխանցել նրանց առողջական վիճակի մասին: Փաստաբանը տեղեկացրեց, որ առողջական որոշակի խնդիրներ ունի Վարուժան Ավետիսյանը, իսկ մնացածի մասով չի կարող տեղեկություններ հայտնել:

Հիշեցնենք, որ այժմ կալանավորված են ՀԽ 5 անդամներ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանը: Նշենք նաև, որ Պավել Մանուկյանը ընկերների հորդորով օրերս դադարեցրել է ձերբակալության առաջին օրվանից սկսած հացադուլը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930