Նեթանյահուն Պուտինի հետ քննարկել է Իրանին С-300 համալիրներ մատակարարելու հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ դժգոհություն է հայտնել, որ նա վերացրել է Իրանին С-300 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) մատակարարելու վրա դրած արգելքը:

Այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության մամլո ծառայությունը: Նրա հաղորդմամբ՝ Նեթանյահուն Պուտինին հայտնել է, որ այդ քայլը միայն կուժեղացնի Իրանի ագրեսիան տարածաշրջանում և կխաթարի Մերձավոր Արևելքի անվտանգությունը:

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ձգտում է իր գերիշխանությունը հաստատել ողջ տարածաշրջանում՝ Լիբանանից մինչև Եմեն: Նա դատապարտել է նաև «Վեցնյակի» ու Իրանի միջև գործարքը՝ կասկած հայտնելով, որ դեռ որևէ մեկը լրջորեն կարծում է, թե այդ համաձայնագիրն ամրապնդում է Մերձավոր Արևելքի անվտանգությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930