Հրաշալի սկրաբ ծիրանի սերմից, որն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ

Ծիրանենու պտղակորիզի սերմի յուղը չի զիջում իր օգտակար հատկություններով նշի յուղին, պարունակում է արժեքավոր B15 և B17 վիտամիններ։
Սկրաբը նախատեսված է ոտնաթաթերի մաշկը հարթեցնելու համար։
Հարկավոր է խառնել հավասար քանակի մեղր և ծիրանի կորիզի սերմ։ Սերմը պետք է մանրացնել հավանգով` առանց կեղևը հեռացնելու։

Օգտագործման եղանակը
ա. Ոտքերի մաշկը փափկեցնելու համար կատարեք լոգանք սոդայի լուծույթով. յուրաքանչյուր մեկ լիտր ջրի մեջ լուծեք 1 թ/գ սոդա։ Մաշկը չորացրեք։
բ. Քսեք սկրաբը, մի քանի րոպե մերսեք ոտնաթաթերը։ Կատարեք շաբաթը մեկ անգամ։

Օգտակարության մասին
Այս գեղարարական միջոցը նաև շատ համեղ է։

  • Նպաստում է թթվածնի յուրացմանը հյուսվածքներում։
  • Ավելացնում է բջիջների կյանքի տևողությունը։
  • Խորհուրդ է տրվում օգտագործել շրթունքների հերպեսի, ճաքերի և նույնիսկ խեյլիտի դեպքում։
  • Կարգավորում է ճարպերի փոխանակման գործընթացը։
  • Լավացնում է շնչառությունը։
  • Վերականգնում է լյարդի բջիջները թունավորումից հետո։
  • Անհրաժեշտ աղբյուր է լյարդի և մկանների համար։
  • Կարգավորում է խոլեստերինի պարունակությունը։
  • Ունի հակասկլերոտիկ և հակաուռուցքային հատկություն։
  • Հանգստացնում է նյարդերը և վերականգնում է ուժերը։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս