Արթուր Մեսչյանը մերժել է իր երկրպագուների՝ համերգ տալու խնդրանքը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. Ֆեյսբուքում շաբաթներ առաջ մի նախաձեռնություն էր բացվել, որի անդամները խնդրում էին երաժիշտ Արթուր Մեսչյանին, ով խորհրդային տարիներին գրեթե արգելված երգեր էր գրում և կատարում, հանդես գալ մենահամերգով: Երիտասարդները, որոնց թվում էր նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, բաց նամակ էին հղել նրան և ստորագրահավաք կազմակերպել: Օրեր առաջ 7 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբին երաժիշտն ընդունել է իր գրասենյակում:
«Շատ ջերմ ընդունեց, պատմեցինք, թե ինչու ենք ուզում, որ մենահամերգով հանդես գա: Շատ մտերմիկ, ընկերական զրույց ունեցանք: Մեզ համար չերգեց ու մեզ ցավալի լուր ասաց, որ մենահամերգ տալ չի կարող, բայց այս հանդիպումից շատ տպավորված ենք, ու այն մեզ համար մեծ դաս էր»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմել են նրանք:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: