Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը «կռիվ գցեց» շոու-բիզնեսի հայ ներկայացուցիչների մեջ

Ծիծաղելի իրավիճակ է ստացվում. մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները մի առանձնահատուկ հաճույքով «ուտում» են իրար, իսկ թեման այս անգամ Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցն ու դրա հնչեղությունն է: Տպավորությունը է, որ շոու-բիզնեսի հայ ներկայացուցիչներին պարզապես առիթ էր պետք իրար երեսի ցեխ շպրտելու համար: Բա Քիմից էլ հետաքրքիր առիթ ո՞վ կարող էր հորինել:

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնվելու առաջին իսկ վայրկյաններից սկսվեցին խենթությունները: Վիտամինցի Գարիկն իր էջում տեղադրեց մի գրառում, որի մեջ ասվում էր. «Բարի գալուստ, Քիմ Քարդաշյան, կին, ով իր ամբողջ կյանքով եղել է «իսկական» հայ կնոջ մարմնավորում, ով միշտ բարձր է պահել հայկական արժեքները` երբեք բիծ անգամ չքաշելով ավանդական հայ կնոջ կերպարի վրա, ինչպես, օրինակ` Անժելա Սարգսյանը, ում մինչև այսօր մեռանք կրծելով: Քիմ` կին, ով իր ամեն մի եթերով, «ֆիլմով» ուսուցանել և դաստիարակել է մի ամբողջ սերունդ, ոչ թե, ասենք, խոսքի էն «Վիտամին» ակումբը, ով փչացնում ա մեր երեխաներին և ձեռ ա առնում մեր հայկական արժեքները կամ էն «Սուպեռ Մաման», որից 15 րոպեից փախնելդ գալիս ա, որովհետև մեջը չկա գոնե մի տեսարան, որտեղ իսկական «Հայ Կին» Քիմը ցույց կտար իր վարպետությունը…

Չգիտեմ… երևի նման «փառքի» չարժանանալու պատճառը էն ա, որ մարդիկ կան, որոշել են դուրսը «պոռնո» նկարելու փոխարեն, իրենց երկրում մարդկանց ուրախացնեն…

GArikԴե ինչ, սիրելի փսևդո-հայրենասերներ, երկար ժամանակ լուռ նստած էիք, եկավ այդ պահը, վեր կացեք խանութից մի 30 կգ աղ առեք, մի 90 հատ էլ
մատնաքաշ ու վազեք օդանավակայան՝ Քիմ Քարդաշյանին աղ ու հացով դիմավորելու»:

Կարդացեք նաև

Այս գրառումից հետո սկսվեց Գարիկին համացանցում «ուտելու» գործընթացը:

Քիմ Քարդաշյանի այցի վերաբերյալ Գարիկի գրառմանն արձագանքեց նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ով իր էջում գրել էր. «Գարիկ Պապոյանի գրառումը KK-ի մասին չէի կարդացել, բայց լսել էի… Կարդացի, լեզուս քարկապ ընկավ, մի փոքր էլ շառագունեցի իր փոխարեն… ինչպիսի՜ մեծախոսություն… Զարմանում եմ, թե ինչի են էսպես ստրիպտիզ տալիս տեղական հայտնիները Քիմի գալուց հետո… Ասա՛, սուս արեք էլի…»:

Կատակ-գրառում կատարեց նաև դերասան Սոս Ջանիբեկյանը, մեղմ ասած՝ նշելով, որ «ցանկանում է Քարդաշյանին»… Եվ «նամուսի» պաշտպան ազգի մեծամասնությունն իր մեկնաբանություններով հարձակվեց նաև Սոսի վրա: Հատուկ հումորի մեծ զգացողությամբ անձանց համար Սոսը կրկին անդրադարձավ իր գրառմանը՝ պարզաբանելով. «Քիմի հետ կապված հումորային (նույնիսկ՝ եթե չստացված հումորային) գրառումիցս հետո ազգիցս մի զգալի զանգված շատ լուրջ քարկոծեց ինձ (լիքը նամակներով ու քոմենթներով), պաշտպանելով իմ շատ սիրելի Քիմ Քարդաշյանին, որը եթե գրածս կարդար, հավանաբար կժպտար»։

Թերևս, ամենաթեժը Նադեժդա Սարգսյանի և Եվա Ռիվասի վիրտուալ բախումներն են: Հիշեցնենք, որ Քարդաշյանի շուրջ առաջացած իրարանցումից «սրտնեղած» Եվան սկզբում գրել էր. «Մի քանի խոսք եմ ուզում ասել այն ամենի մասին, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում։ Մեզ այցելել է Քիմ Քարդաշյանը։ Ինձ համար նա մեծատառով մարդ է։ Որքան վատ բաներ ասվեց այս աղջկա հասցեին, ովքեր որ տեսել էին նրա տնային պոռնոն։ Ամո՛թ, մահացու խայտառակություն։ Որքան վատ բաներ ասացին նրա հասցեին, երբ նա մերկացել էր GQ ամսագրի համար։Իսկ դրանից հետո՝ Նյու Յորքի։

qim

Կեղտոտ հայ, ստորացված և վիրավորված։ Նա երիտասարդ է, հարուստ, գեղեցիկ, սեքսուալ, ազդեցիկ, հետաքրքիր, ով հայտնի է ամբողջ աշխարհում։ Բայց դուք նրա վրա կեղտ եք շպրտում, որն ամբողջ աշխարհում նման բան գոյություն չունի։ Բայց և այնպես, նա այնպիսին է, ինչպիսին որ կա։ Նա ժամանեց Երևան, և ողջ Հայաստանը ծնկի իջավ նրա առջև։ Վազում էին մարդիկ, ինչպես խավարասերները, օդանավակայանում վազում էին նրա հետից, ասես թե նա 2-րդ Հիսուսն էր։ Արդեն երկրորդ օրն է, որ բոլոր ԶԼՄ-ները շան պես վազում են նրա հետևից և հետևում նրա ամեն քայլին։ Այդ ամենը նա տեղադրում է Ինստագրամում, Ֆեյսբուքում, բոլոր իրական և ոչ իրական սոցցանցերում և հոդվածներում։ Ես ատում եմ, որ իմ ժողովուրդն այնքան արհեստական, կեղծ է։ Սիրում եք կամ չեք սիրում։ Ընդունում եք կամ չեք ընդունում։ Եղե՛ք բնական, և ոչ կեղծ, մի գործեք ամբոխի ազդեցության տակ։ Քիմն աստղ է, և եթե նա այստեղ է, ապա դուք հեզ եք նրա հետ, իսկ եթե այստեղ չէ, ապա ցեխ եք շպրտում նրա վրա։ Յախք։ Հուսով եմ, որ ակնարկս հասկանալի է։ Ես այլևս ոչինչ չեմ ուզում անել այս երկրի համար, որովհետև ես գիտեմ, որ եթե փոքր ինչ սխալվեմ, այստեղ շները կուտեն ինձ, ինչպես էժան միս, իսկ հետո կմոռանան այդ մասին, երբ ես ինչ-որ լավ բան կանեմ։

Ես չեմ պատրաստվում փոխել իմ կարծիքը, այդ իսկ պատճառով մեր ճանապարհները տարբեր են, ընկերներ։ Երբ նկարահանեմ տնային պոռնո, այդ մասին կտեղեկացնեմ, որպեսզի խոսելու բան ունենաք։ Քիմը պայծառ աստղ է, չնայած նրա ձայնի և այլ տաղանդների բացակայությանը։ Եվ իմ կարծիքը նրա նկատմամբ չեմ փոխի, նույնիսկ ամենավատ արարքից։ Ես հուսով եմ, որ իմ բոլոր ակնարկները ճիշտ ընկալվեցին»:

Nadejda SargsyanՆադեժդա Սարգսյանին, թերևս, ամենից շատն էին զայրացրել Եվայի խոսքերը, և նա շատ կոնկրետ տեսակետ է արտահայտել ՝ ասելով. «Տո, շունը դու ես այ… Հիմա ասել էի: Իմ ժողովուրդը երբեք շուն չի եղել: Դու ի՞նչ բարոյական իրավունք ունես, որ վիրավորես մի ամբողջ ժողովրդի: Հերիք է սրա գրածները լուսաբանեք, իրան հենց դա էլ պետք է, որ գրեն իրա մասին: Ամոթ է»:

Եվայի գրառման մեկնաբանությունների մեջ մի մեծ ընդհանուր հարց կար, որը բոլորի մոտ զարմանք է առաջացրել: Խոսքն այն հատվածին է վերաբերում, երբ Եվան ասում է, թե այլևս ոչինչ չի պատրաստվում անել մեր ազգի համար: «Այդ ի՞նչ ես արել, որ տեղյակ չենք», մեծամասամբ հետաքրքրում է Եվայի գրառումը մեկնաբանողներին:

Եվ բնական է, այս տեսակ արձագանքից հետո չէր կարող չլինել պաշտպանողական նոր մեկնաբանություն Ռիվասի կողմից: Եվ նա գրում է.

«Ինձ համար 100 % սպասելի էր, որ իմ գրառումից հետո ակտիվանալու է հակառիվասական շարժումը, բնականաբար, իմ վաղեմի ծանոթի գլխավորությամբ՝ այն կնոջ, ով իմ հաղթանակից հետո` Եվրատեսիլի նախընտրական փուլում, անձրևանոցով ծեծել էր լրագրողի: Անխոս, նա բարձր բարոյականության մարդ է: Շատ ցավալի է, որ շատերը իմ այդ գրառման իմաստը չեն հասկացել և սկսել են գրել նախանձության մասին, որը երբեք բնորոշ չի եղել իմ բնույթին: Հենց ես եմ միշտ ասել, որ պետք չէ նախանձել: Եթե Դուք տեսնում եք, որ որևէ մեկը ձեզնից ավելի լավն է՝ աշխատե՛ք Ձեր վրա, հասե՛ք Ձեր նպատակին, աճե՛ք: Այդ իսկ պատճառով բարի եղե՛ք և Ձեզնով մի՛ դատեք՝ խնդրում եմ:

Ես repost եմ անում այդ մարդու լուսանկարը, դա հիմա ի՞նչ է նշանակում, որ ես հիանո՞ւմ եմ նրանով, թե՞ նախանձում եմ: Այնուհետև, երկրորդ նախադասությունը. «Ես այլևս ոչ մի բան չեմ անի այս երկրի համար»: Այս նախադասությունը բուռն արձագանք ստացավ, որոշները ուրախացան և ասացին, թե ես ինչ եմ արել իբրև այս երկրի համար:

Թանկագիններս՝ ես Ժաննա Դ՛ Արկը չեմ, որ այնպիսի բան անեմ, ինչի մասին դուք խոսում եք: Դուք պետք է հասկանայիք այդ բառերի իմաստը, որոնց տակ թաքնվում էր միայն հակակրանք այն բանի համար, որ ես, կամ որևէ մեկը, եթե մի բան անում ենք՝ կարևոր չի՝ լավ թե վատ, դա մեր ազգը չի գնահատում և չի էլ գնահատի: Այդ իսկ պատճառով, մենք կորցրել ենք մեր միասնականության ոգին, քանի որ հենց դուք եք, որ տապալում եք ձերոնց: Ինչո՞ւ դա այդպես չէ:

Ինձ հարցրել են. «Եվա, ինչո՞ւ ես դու այդպես գրել»:

Eva_Rivas_-_Armenia_(2)Իսկ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ ես պետք է անվերջ, անխոս լսեմ ասեկոսեները, վիրավորանքները, վիրավորական բնույթի խոսքերը, քննադատությունը այն բանի համար, որ ես չեմ արել: Եվ այդ բոլոր նվաստացումները նրա համար էին, որ ես ուղղակի միշտ ցանկացել եմ երգել հայերեն լեզվով: Երբ ես իմ ցավակցությունը հայտնեցի զոհված ընտանիքին, ինձ անվանեցին երկերեսանի և մեղադրեցին՝ ասելով, որ դա անկեղծ չէր: Երբ ես արտասվեցի կույր մարդուն տեսնելով՝ ասացին, որ դա էժանագին շոու է, որ ես իրականում չեմ կարող այդպիսին լինել: Երբ ես փողոցի մեջտեղում կարմիր լույսի տակ մեքենայից դուրս եկա, որպեսզի փողոցում նստած կնոջը գումար տամ, իմ ետևից ես լսեցի. «Ամեն ինչի պատրաստ է, որպեսզի իրան միայն տեսնեն»:

Ես կարող եմ անվերջ շարունակել: Ի՞նչ է կատարվում ձեր հետ, մարդիկ: Ինչո՞ւ դուք չեք կարողանում գնահատել այն, ինչ ունեք: Ես գիտեմ երկրներ, որտեղ ամեն «կենդանի հոգու» համար պատրաստ են բոլորին «մեջտեղից պատռել», քանի որ, եթե նա նույնիսկ ոչ մի բան չի անում, նա ապրում է այդ երկրում և գնահատվում: Այդ իսկ պատճառով, այստեղից բոլորը հեռանում են, քանի որ դուք ուտում, ստում, դավաճանում և ատում եք բոլոր նրանց, ովքեր, գոնե, ինչ-որ բանով ավելի հաջողակ, գեղեցիկ, լավն են կամ էլ ունևոր են ձեզնից:

Դուք ձեզ համարում եք լավը, ճշմարտացի և անվերջ ինձ նմաններին ցեխով եք պատում: Եվ ինչի՞ համար: Իսկ արժեր, որ ես մեկ անգամ ճշմարտությունը ասեի՝ դուք դուրս եկաք իմ դեմ և ինձ վատ մարդ հանեցիք: Եթե մարդը սայթաքում է, ապա աջակցե՛ք և օգնե՛ք նրան, որպեսզի նա փոխվի, այլ ոչ թե հալածեք:

Ես ուղղակի ասել եմ այն, ինչի մասին ուրիշները լռել են, և ինձ վրա եմ վերցրել հարվածը, որին արդեն սովոր եմ, քանի որ ես տանել չեմ կարողանում կեղծավորությունը: Ես այն մարդն եմ, ում քիչ էր մնում սպանեին Քիմի մերկ լուսանկարը տեղադրելու համար: Ես ստիպված էի եղել պաշտպանվել բոլորից: Իսկ հիմա բոլորը մոռացել են դրա մասին և երկրպագում են, քանի որ ի սկզբանե, նա հենց դրան էլ արժանի է, այլ ոչ թե նրան, որպեսզի իրեն անվանեն հայերի խայտառակություն: Սակայն, ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց դուք նրան կրկին կսկսեք այդպես անվանել: Դուք չեք ուզում հասկանալ, որ այդ գրառմամբ ես չեմ կպնում Քիմին, ոչ էլ երկրին: Այդ գրառումս ուղղած էր մարդկանց և իրենց բնույթին:

Իսկ ինձ դրդել է այս գրառումը կատարել այն, որ ես առավոտյան իմ հասցեին վիրավորական նամակ եմ ընթերցել: Ինձ վիրավորել են բացարձակապես ոչ մի բանի համար: Համբերության բաժակն արդեն լցվել է: Այնպես որ, ինչքան էլ որ դուք ուզեք՝ Քիմի գալը սրա հետ կապ չունի:

Կարևորն այն է, որ Ձեր բնույթը չի փոխվի: Ոչ ոք երբևէ Ձեր համար լավը չի լինի: Այն, ինչ ունենք՝ չենք պահպանում, իսկ կորցնելուց էլ լացում ենք: Այդ իսկ պատճառով մարդկանց սկսում են գնահատել և սիրել իրենց մահվանից հետո: Շատ ցավալի է, որ ես անմիջապես չկարողացա իմ միտքը ճիշտ տեղ հասցնել, և իմ գրառումը ընդունվել էր սխալ»:

AslamazyanՀաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը որքան էլ որ փորձում էր հեռու մնալ այս ամբողջ իրարանցումից, ի վերջո, չդիմանալով՝ գրում է իր ֆեյսբուքյան էջում. «Փորձում էի չարձագանքել, բայց չկարողացա: Հարգելիներս, ամբողջ օրը քարոզում ենք, որպեսզի մեր հայերը վերադառնան հայրենիք: Վերադարձել է, ի՞նչ եք ուզում: Այս հայուհին, այո՛, անկախ ձեր ցանկությունից, նա հայ է, եկել է տեսնի իր նախնիների երկիրը, հարգանքի տուրք մատուցի 1915 թվականի զոհերին: Ի՞նչն է ձեզ զայրացնում: Լայն մտածե՛ք: Անկախ ձեր վերաբերմունքից Քիմին՝ այդ հայուհին ամբողջ աշխարհին, ամեն դեպքում, մի մեծ զանգվածի, լուր հասցրեց, որ կա Հայաստան, կա հայոց մշակույթ, կա պատմություն իր դաժան էջերով, և կան հայեր, որոնք հիշում են և պահանջում, գոնե դա գնահատե՛ք:

Juce (2)Երգչուհի Ջուսը ևս անմասն չի մնացել և գրել է. «Ինչքան ատելի է, երբ մտնում ես fb և տեսնում, որ հայերն իրար միս են ուտում՝ սրա կամ նրա պատճառով: Կղանք են թափում իրար վրա: Քրիստոնյա եք, շուտով Ցեղասպանության 100-ամյակն է մոտենում: Իսկ Դուք այս ապրիլի մեջ ինչքան բացասական էներգիա կա՝ լցրեցիք իրար վրա»:

Մի բան ակնհայտ է. այս փոխադարձ անկեղծությունների կեղտոտ կծիկը գնալով մեծանալու է, ապա պայթելու է Քիմի՝ Հայաստանից մեկնելուց հետո: Իսկ մեր քիչ թե շատ ճանաչում ունեցող «աստղերը» կրկին կձևացնեն, որ ոչինչ տեղի չի ունեցել, կշարունակեն իրար ժպտալ և «Պրիվետ, ջանիկս» ասելով՝ ջերմորեն համբուրվել երեկույթներին հանդիպելիս:

Պատրաստեց Քրիստինե Մարտիրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս