Ինչու Քորթնի Քարդաշյանը Հայաստան չի եկել

Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել իր ամուսնու՝ Քանիե Ուեսթի, քույրերի և փոքրիկ դստեր հետ։ Մամուլը քննարկում է, թե ինչո՞ւ Քարդաշյանների մյուս քույրը՝ Քորթնին, չի մասնակցում հայաստանյան այցելությանը։ Այս հարցի պատասխանը տվել է հենց Քորթնին՝ Instagram սոցիալական ցանցի իր էջում։

Քիմ Քարդաշյանի քույրը` Քորթնի Քարդաշյանը, Instagram-ի իր էջում գրառում է կատարել, որով պարզաբանել է, թե ինչու քույրերի հետ չի ժամանել Հայաստան: «Կցանկանայի քույրերիս հետ լինել Հայաստանում՝ «Եղբայրների և քույրերի ազգային օրը» (Siblings Day)։ Սակայն չկարողացա, քանի որ խիստ անհարմար կլիներ 3 փոքրիկ երեխաների հետ Հայաստան գնալ։ Կցանկանայի քույրերիս հետ միասին ճանապարհորդել Հայաստանում, բայց և գիտեմ, որ բոլորս միասին մի օր կրկին կայցելենք Հայաստան», – գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս