Բաժիններ՝

Հնդկաստանի բնակիչը փորձել է ամուսնանալ օձի հետ

The Daily Mirror-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտտար-Պրադեշ նահանգի բնակիչը փորձել է ամուսնանալ օձի հետ: 27-ամյա Սանդիփ Պատելը համոզված է, որ կոբրան անցյալ կյանքում եղել է գեղեցիկ աղջիկ, իսկ այժմ սիրահարվել է իր վրա:

Ամուսնական արարողությունն իրականացվել է տեղի տաճարներից մեկում, դրան ներկա է գտնվել ավելի քան 12.000 մարդ: Սակայն արարողությունը ձախողել են ոստիկանության աշխատակիցները: Տաճար ժամանած ոստիկանները հասարակական կարգը խախտելու համար ձերբակալել են Պատելին ու նրա հորը, ով նույնպես ներկա է գտնվել արարողությանը:

Ընդգծվում է, որ հյուրերին հիասթափեցրել են ոստիկանների գործողությունները, և վերջիններս ստիպված են եղել համալրում կանչել, ինչից հետո հաջողվել է մարդկանց ցրել իրենց տները: Պատելը նշել է, որ գիշերային ժամերին հայտնվում է խորը տրանսի մեջ, կարողանում է վերածվել օձի և շփվել իր սիրեցյալի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս