Իրանը համոզիչ հաղթանակ տարավ Արևմուտքի նկատմամբ. «Հըզբոլլահ»

Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ողջունել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Լոզանում «Վեցնյակի» ու Իրանի միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը: «Հըզբոլլահի» ներկայացուցիչների խոսքերով՝ Թեհրանը համոզիչ հաղթանակ է տարել:

«Հըզբոլլահի» պատգամավոր Նավար Սահլին հայտարարել է. «Աշխարհն Իրանը ճանաչել է միջուկային ակումբի անդամ: Չնայած նրան, որ Իրանը մշտապես հայտարարել է, որ «ատոմային» բանակցությունները կապված չեն տարածաշրջանային այլ խնդիրների հետ՝ հուսով ենք, որ համաձայնագիրը դրականորեն կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության վրա»:

Տեսանյութեր

Լրահոս