Բաժիններ՝

Եմենի հակամարտության հետևանքով զոհվել է 549 մարդ. ՄԱԿ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենում մարտի 19-ից սկսած զոհվել է 549 մարդ, որոնցից ավելի քան 200-ը խաղաղ բնակիչներ են: Այս մասին են վկայել ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի համակարգման վարչության տվյալները:

Զոհվածների թվում ընդգրկվել են նաև մարտի 20-ին Եմենի մայրաքաղաք Սանայի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերը: Եվս 1707 մարդ վիրավորվել է:

Վարչությունն ընդգծել է, որ զոհերի ու վիրավորների իրական թիվը կարող է լինել ավելի մեծ, քանի որ ոչ բոլորը հնարավորություն ունեն դիմելու բժիշկների օգնությանը, իսկ զոհվածներին հաճախ անմիջապես հուղարկավորում են նրանց ընտանիքները:

ՄԱԿ-ը Եմենի հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել անել ամեն բան, որպեսզի թույլ չտրվի քաղաքացիական անանց սպանություն, ինչպես նաև ապահովել հումանիտար շարասյան տեղաշարժը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս