Բաժիններ՝

Ադրբեջանական օդուժը գիշերային վարժանքներ է անցկացրել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հաստատած նախապատրաստական պլանի համաձայւն` գիշերային ժամերին ու սահմանափակ տեսանելիության պայմաններում իրականացվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուսումնա-մարզական թռիչքներ:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Վարժանքների ժամանակ Су-25 և МиГ -29 տիպի ինքնաթիռներն իրականացրել են թռչելու ու վայրէջք կատարելու, պայմանական օդային ու ցամաքային թիրախներ ոչնչացնելու, փոքր ու միջին բարձրություններում թռչելու և մարտական մանևրներ իրականացնելու առաջադրանքներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 5-ից սկսելու են Ադրբեջանի բոլոր զորատեսակների մասնակցությամբ խոշորամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930