Բաժիններ՝

Ադրբեջանն առաջին անգամ անցկացնելու է գիշերային զորավարժություններ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ադրբեջանի զինված ուժերը պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ ապրիլի 5-ից սկսելու են բոլոր զորատեսակների մասնակցությամբ խոշորամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ:

Զորավարժություններն առաջին անգամ անցկացվելու են գիշերային ժամերին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Վարժանքներին մասնակցելու է 15.000 մարդ, 200 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 300 հրթիռային ու հրետանային սարք, 12 մարտական ուղղաթիռ ու 8 մարտական ինքնաթիռ: Բացի այդ, զորավարժություններում ներգրավված են ՀՕՊ-ի ստորաբաժանումներ:

Զորավարժությունների ընթացքում մշակվելու են զինված ուժերի զորամիավորումների ղեկավարման, հարձակողական գործողություններ կազմակերպելու ու անցկացնելու, տանկային ու մոտոհրաձգային ստորաբաժանումների կողմից վատ տեսանելիության պայմաններում ու գիշերային ժամանակ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու, հակառակորդի թիկունքում տակտիկական դեաանտ իջեցնելու, ՀՕՊ-ի ուժերով հարձակվող ստորաբաժանումներին աջակցելու գործողություններ:

Զորավարժությունները տևելու են մինչև ապրիլի 10-ը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս