Մենք երկերեսանի չենք և մտադիր չենք խաբել որևէ մեկի. Ռոուհանի
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/150403170145_rouhani_624x351_getty.jpg)
BBC-ի փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռուստաուղերձի ժամանակ վստահեցրել է, որ իր երկիրը պահպանելու է «Վեցնյակի» հետ ստորագրված նախնական միջուկային համաձայնագրի պայմանները, սակայն եթե գործընկերները չխախտեն նրա պայմանները.
«Աշխարհը պետք է ամուր իմանա, որ իրենք մտադիր չեն խաբել որևէ մեկի»: Ռոուհանին դրա հետ մեկտեղ նախազգուշացրել է, որ Իրանն ունի այլ կերպ գործելու հնարավորություններ, եթե գերտերությունները մի գեղեցիկ օր որոշեն գնալ այլ ճանապարհով:
Ռոուհանին վերստին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ. «Մենք երկերեսանի չենք և կպահպանենք ստորագրված համաձայնագրի բոլոր պայմանները: Եթե մյուս կողմը պահպանի իր խոստումները, նույնը կանի նաև Իրանը»:
Ռոուհանին ընդգծել է, որ աշխարհն այժմ ճանաչել է սեփական տարածքում ուրանի հարստացման աշխատանքներ իրականացնելու Իրանի իրավունքը, և որ այդ հարստացումը սպառնալիք չէ որևէ այլ երկրի համար: