ԱՄՆ-ը պետք է մասնակցի Դոնբասի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցություններին. Լուկաշենկո
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/pic_91d2c116096c8ea4428a7422ef6c6ab7.jpg)
Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է մասնակցի Ուկրաինայի հարավ-արևելքի ճգնաժամի կարգավորման բանակցություններին: Այս մասին նշված է պետության ղեկավարի կայքում.
«Կարծում եմ, որ առանց ամերիկացիների, անհնար է Ուկրաինայի կայունությունը: Չգիտեմ, թե ինչ են ցանկանում ամերիկացիներն այստեղ՝ Արևելյան Եվրոպայում և մասնավորապես Ուկրաինայում, սակայն եթե նրանք ցանկանում են, որ լինի խաղաղություն ու կայունություն, ապա պետք է անհապաղ միանան տվյալ գործընթացին:
Էլ ավելի մտահոգիչ է այն փաստը, որ ԱՄՆ-ը բաց կերպ չի ներգրավվել Ուկրաինայի շուրջ բանակցություններին»: