Բաժիններ՝

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից. պարզվել է վարորդների և վիրավորների ինքնությունը. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 24-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Hyundai մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Մարինա Գալստյանը, ով աշխատում է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ:

Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 198629-ամյա Գոռ Ամիրխանյանը, ով աշխատում է «Մայր աթոռ Սուրբ Էջմիածին» ՀԿ-ում՝ որպես գնորդ: Իսկ BYD մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 33-ամյա Գևորգ Գրիգորյանը, ով աշխատում է «Աշոտ» ՍՊԸ-ում:

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներ Գ. Ամիրխանյանն ու Մ. Գալստյանը, ինչպես նաև վերջինիս ուղևոր՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Իրինա Գալստյանը, ով նույնպես աշխատում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունում՝ որպես առաջատար մասնագետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. և Ի. Գալստյանները քույրեր են:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս