Իրանը բնական գազի ամենամեծ պաշարներ ունեցող առաջին երկիրն է աշխարհում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Բրիթիշ փեթրոլիում» ընկերության կատարած վերջին հետազոտությունների համաձայն, Իրանը բնական գազի պաշարներով առաջին երկիրն է աշխարհում և տիրապևտում է համաշխարհային պաշարների 17.9 տոկոսին, որը կազմում է 33.6 տրիլիոն խ/մ։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի գազամատակարարման համակարգի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից, որ երեկ, ի վերջո, տեղադրվել է խորհրդարանի կայքում։

Մինչև վերջերս համարվում էր, թե Ռուսաստանն է բնական գազի ամենամեծ պաշարներ ունեցող երկիրը աշխարհում, բայց վերջին հետազոտությունները ՌԴ-ին դնում են երկրորդ տեղում՝ Իրանից հետո, նրան վերագրելով 32.9 տրիլիոն խորանարդ մետր պաշար։ Երրորդը Քաթարն է, չորրորդը՝ Թուրքմենստանը։

Նրան հետետւմ են ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ադրբեջանը աոաջին տասնյակում տեղ չի գտել»։

Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս