Օսկանյանը մանդատը վայր չի դնելու. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, քաղաքական համապատասխան շրջանակներում, ի վերջո, որոշվել է, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չպետք է վայր դնի պատգամավորական իր մանդատը, քանի որ նրա՝ մանդատից հրաժարվելու դեպքում ԲՀԿ համամասնական ցուցակով եկող հաջորդ համարների ներկայությանը խորհրդարանում զավեշտ է դիտվելու։

Նրանք հիմնականում կապ չունեն քաղաքականության հետ և չեն փայլում իրենց մտավոր ու ինտելեկտուալ կարողություններով։ Այսպիսով, Օսկանյանը մնում է, այսպես ասած, «թթվի քարի» կարգավիճակում, որպեսզի ԲՀԿԿ հետնապահները խորհրդարանում չհայտնվեն։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս