«Կազաչի պոստի ժամը»՝ ռուսական ռազմաբազային. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի ռուսական ոազմաբազայի տեղաբաշխման կետերի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2012 թվականին ստորագրված արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկը։

Այդ արձանագրության նախագծով առաջարկվում է ռուսական ռազմաբազային պատկանող «տեղաբաշխման կետերը» ավելացնել ևս մեկով։ Խոսքը Գյումրի Լալայան փողոցում գտնվող մի տարածքի մասին է, որի վրա կանգնած է ռուսական եկեղեցի։ Դա Գյամրիում հայտնի «Կազաչի պոստի ժամն է»։

Ըստ առաշարկվող նախագնի, ռազմաբազային է անցնում եկեղեցու զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասն ամբողջությամբ, ինչպես նաև դրան հարակից որոշ տարածքներ՝ իրենց շենք-շինությաններով։ Նշված տարածքում պետք է կառուցվի «հոգևոր մշակութային կենտրոն»։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս