Բաժիններ՝

Ձերբակալվել է ԵՊՀ-ում պայթուցիկ սարքի մասին ահազանգած ուսանողը. ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ ս.թ մարտի 19-ին և 20-ին Երևանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությանը սուտ հաղորդումներ տված անձինք:ց։

Պարզվել է, որ մարտի 19-ին, անձնական խնդիրները լուծելու նպատակով ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված, Երևանի բնակիչ Արամ Հայրյանը:

Վերջինիս խնդրանքով մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը:

Ահաբեկչության մասին սուտ հաղորդումներ տալու փաստերով հարուցված քրեական գործի քննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեն: Արամ Հայրյանը ձերբակալված է, իսկ Սուսաննա Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս