«Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը նոր սեփականատե՞ր ունի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը իր այսօրվա համարում գրում է. «Տեղեկություններ են շրջանառվում, թե «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը գնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել հյուրանոցից, որտեղից մեզ ասացին, որ նման տեղեկատվություն չեն կարող տրամադրել։ Որևէ մեկնաբանություն չտալով, ըստ էության, «Կոնգրեսից» չեն հերքում այս տեղեկությունները։ Սեդրակ Քոչարյանի կողմից հյուրանոցը գնելու մասին լուրը փորձեցինք ճշտել 2– րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից։
Նա նշեց, որ միայն մյուս շաբաթվա սկզբին կկարողանա այս թեմայով մեկնաբանություն տալ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, և ճշտելու հնարավորություն չունի։ Հարցրինք, թե հնարավո՞ր է Ռ. Քոչարյանը ևս մեկնել է Դուբայ (օրերս լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Դուբայ են մեկնել Սամվել Կարապետյանը, Սամվել Ալեքսանյանը և Գագիկ Ծառուկյանը), Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ նա ոչ Դուբայում է, ոչ Մոսկվայում, մասնավոր այցով Եվրոպայում է գտնվում, շաբաթվա վերջին կվերադառնա»։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։