Հակոբ Հակոբյանը չի վստահում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկներին. «Հրապարակ»
Թերթն իր այսօրվա համարում գրում է. «Հարկային պարտավորությունեերը չկատարելու մեջ մեղադրվող Հակոբ Հակոբյանը 2 օր առաջ գիշերը մի քանի անգամ վատացել է։ Շտապօգնություն են կանչել, քանի որ նա հայտարարել է, որ չի վստահում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկներին, և պահանջել է իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։
Սակայն ՔԿՎ ղեկավարությունը վստահ է, որ Հակոբյանը դերասանություն է անում, առողջական խնդիրներն այնքան լուրջ չեն, որ հիվանդանոց տեղափոխելու կարիք լինի։ Դրա վկայությունն է նաև այն, որ Ճոյտը «Դատապարտյալների հիվանդանոցում» մնաց ընդամենը 1 օր, այնուհետև թե ՔԿՎ-և, թե արդարադատության նախարարը հայտարարեցին, որ նրա մոտ սուր վիրաբուժական պաթոլոգիա չկա, ստացիոնար բուժման կարիք չունի, դա հնարավոր է անել «Նուբարաշեևում»»։
Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։