Opel-ն ու Chevrolet-ը լքում են ռուսական շուկան

Autonews-ի փոխանցմամբ՝ Opel և Chevrolet ավտոարտադրող ընկերությունները, որոնք մտնում են ամերիկյան General Motors (GM) խմբի մեջ, հայտարարել են ռուսական շուկայից հեռանալու մասին: Նման որոշում է ընդունվել 2014 թվականի վերջին ու 2015 թվականի սկզբին վաճառքի չափազանց ցածր տեմպերի պատճառով:

Opel-ը Ռուսաստանը լքում է ամբողջովին: Մինչև հունիսի վերջ իր գործունեությունը կդադարեցնի Սանկտ Պետերբուրգում գտնվող գործարանը, իսկ Կալինինգրադի գործարանի դեպքում դա կլինի փետրվարին: Chevrolet-ն իր հերթին Ռուսաստանում կթողնի միայն Corvette, Tahoe և Camaro մոդելները:

Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի տվյալներով՝ Ռուսաստանում Opel և Chevrolet ավտոմեքենաների վաճառքը սկսել է նվազել դեռևս 2013 թվականի վերջին՝ չնայած նրան, որ Opel ընկերությանն ընդհանուր առմամբ հաջողվել էր վաճառքի ծավալը պահպանել նախկին մակարդակի վրա, մինչդեռ Chevrolet-ի պարագայում անկումը կազմել էր 15 տոկոս:

2014 թվականին արագացել են նրանց երկուսի անկման տեմպերը: 2014 թվականի արդյունքներով՝ Opel-ի վաճառքը Ռուսաստանում կրճատվել է 20 տոկոսով, իսկ Chevrolet-ի վաճառքը՝ 29 տոկոսով: 2015 թվականի սկզբին էլ նրանց երկուսի վաճառքի տեմպերը պարզապես կտրուկ անկում ապրեցին:

Հունվարին Chevrolet-ը կորցրեց 68 տոկոս, իսկ Opel-ը՝ միանգամից 75 տոկոս: Փետրվարին Opel-ի կորուստները կազմեցին ավելի քան 80 տոկոս, իսկ Chevrolet-ինը՝ ավելի քան 70 տոկոս: Դրա հետևանքով Opel-ի որևէ մոդել չի ընդգրկվել Ռուսաստանում ամենաշատը վաճառվող 25 ավտոմեքենաների թվում, իսկ Chevrolet-ն այդ ցուցակում ներկայացված է միայն Niva մոդելով:

Տեսանյութեր

Լրահոս