Մուլտի-ըմպելիքը՝ հզոր դեղամիջոց

Հայտնի է, որ հակաօքսիդանտներն այն հիմնական տարրերն են, որոնք կանխարգելում են օրգանիզմում ազատ ռադիկալների աճը, իսկ որոշ ռադիկալներ կարող են մի քանի հիվանդություն առաջացնել, օրինակ՝ քաղցկեղ: healthylifetricks.com-ը նշում է, որ քրքումը համարվում է համեմունքների թագուհին: Քրքումը տարբեր դեղամիջոցների հիմնական բաղադրիչներից մեկն է և հրաշալի ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Այս համեմունքը պարունակում է ավելի քան 300 հակաօքսիդանտ, այդ պատճառով այն ճիշտ դեղամիջոց է: Ձեզ ենք ներկայացնում բացառապես բնական միջոցներով պատրաստված մի հյութ: Այն կարող եք պատրաստել քրքումի փոշուց, ինչպես նաև՝ քրքումի արմատներից:

Բաղադրություն

  • 1թ/գ քրքումի փոշի
  • 1 կոճապղպեղ
  • 5 գազար
  • 2 կիտրոն
  • 1 նարինջ
  • 1 վարունգ

Պատրաստման եղանակը

Կեղևազատեք կիտրոնն ու նարինջը, ինչպես նաև՝ կոճապղպեղը և գազարը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերով, կարող եք նաև սառույց ավելացնել:

Կարդացեք նաև

Առողջարար հատկանիշները

Արթրիտ

Քրքումի հյութը թեթևացնում է արթրիտից առաջացրած բորբոքումները: Քրքումինը քրքումի մեջ առկա հիմնական հակաօքսիդանտն է, տարրալուծվելիս այն դառնում է ավելի ակտիվ և կարող է հանգստացնել հոդացավերը:

Քաղցկեղ

Բոլորն էլ գիտեն, որ հակաօքսիդանտները կանխարգելում են ազատ ռադիկալների առաջացումն ու աճը, իսկ այդ ազատ ռադիկալները կարող են հանգեցնել մի քանի հիվանդությունների, ներառյալ՝ քաղցկեղը: Քրքումի հյութը շատ արդյունավետ է հաստ աղիի, շագանակագեղձի և կրծքի քաղցկեղի կանխարգելման գործում:

Մարսողական խնդիրներ

Այս հյութը նվազեցնում է այրոցը, գաստրիտը և փքվածությունը: Քրքումի փոշին որպես համեմունք նաև կարող եք օգտագործել ամենօրյա մթերքների մեջ:

Պաշտպանում է սիրտն և արյունատար անոթները

Քրքումի հյութը կարգավորում է խոլեստերինը, պաշտպանում է արյան անոթները և սրտի աշխատանքը, կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս