Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը 7 հրթիռ է արձակել Արևելա-չինական ծովի ուղղությամբ

Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը «երկիր-օդ» դասի 7 հրթիռ է արձակել Արևելա-չինական ծովի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեն:

Հրթիռներն արձակվել են Հարավային Խամգեն նահանգի տարածքից, ինչը ֆիքսել են հարավկորեական դիտման կայանները: Ամերիկյան կողմի տվյալներով՝ ԿԺԴՀ-ն օգտագործել է С-75, С-125 և С-200 զենիթա-հրթիառային համալիրներ:

Սեուլում կարծում են, որ ԿԺԴՀ-ն այդպիսով իր դժգոհություն է հայտնում իր սահմաններին Key Resolve և Foal Eagle համատեղ զորավարժությունների անցկացման կապակցությամբ, որոնց մասնակցում են ամերիկացի ու հարավկորեացի զինվորականները:

Զորավարժությունների մեկնարկի օրը՝ մարտի 2-ին, հյուսիսկորեացի զինվորականները Р-17 տիպի երկու հրթիռ էին արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է բանակցային սեղանի շուրջ ԿԺԴՀ-ի հետ քննարկել նրա միջուկային ծրագրի հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031