Բաժիններ՝

Սեուլը պատրաստ է Փհենյանի հետ քննարկել նրա միջուկային ծրագրի հարցը

KBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հարավային Կորեան պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ բանակցություններին՝ կապված վերջինիս միջուկային ծրագրի հետ: Այս մասին Սեուլում հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳՆ-ի՝ Կորեական թերակղզում խաղաղ բանակցությունների գծով հատուկ ներկայացուցիչ Խվան Չժուն Գուկը:

Նա ընդգծել է, որ ԿԺԴՀ-ը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ՝ հաշվի առնելով վեցակողմ բանակցային գործընթացի մնացյալ 5 երկրների պատրաստակամությունը՝ վերսկսելու համար միջուկային երկխոսությունը: Այդ բանակցություններում Հարավային Կորեայի պատվիրակությունը գլխավորում է Խվան Չժուն Գուկը:

Հարավային Կորեայից ու ԿԺԴՀ-ից բացի, Կորեական թերակզու ապամիջուկայնացման բանակցություններին մասնակցում են նաև ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանն ու Ճապոնիան: Գուկը մի շարք պայմաններ է ներկայացրել Փհենյանին՝ նրա միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար:

Դրանց թվում նա նշել է ուրանի հարստացման ու ռազմական պլուտոնիումի արտադրման աշխատանքների կասեցումը, ինչպես նաև Յոնբենում գտնվող հյուսիսկորեական միջուկային կենտրոն ԱԷՄԳ-ի փորձագետների մուտքի արտոնումը, ինչը կդառնա Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման ուղղությամբ առաջին քայլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031