Ոսկեպարի զուլալ ջրերը հոսում են Ադրբեջան
Tesankyun.am-ը գրում է. Սահմանամերձ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը ասում է, որ գյուղից 9 կմ վերեւ գտնվող ջրերը Ոսկեպար տեղափոխելու դեպքում լիովին կլուծվի բնակիչների խմելու ջրի խնդիրը:
Այդ ջուրը կօգտագործվի նաեւ բնակիչների կենցաղային կարիքների, նրանց տնամերձ հողամասերը ոռոգելու համար: Գյուղապետի վկայությամբ ՝այդ ջրաղբյուրներից հիմնականը վայրկանում 4 լիտր ջուր է ապահովում: Այդտեղ ջրահավաք ավազան կառուցելու դեպքում ջրի քանակը կավելանա: Կառուցվելիք ջրագիծը կմիանա Ոսկեպարի խմելու ջրագծի ներքին ցանցին:
Տավուշի մարզպետարանը Ոսկեպարում խմելու ինքնահոս ջրագծի կառուցման հայտը ներկայացրել է ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամ: Ծրագրի արժեքը շուրջ 100 միլիոն դրամ է: Երվանդ Եգանյանը հույս ունի, որ 2015թ. կսկսվի ծրագրի իրականացումը: Իսկ մինչ այդ Ոսկեպարի քաղցրահամ ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան: