Արմեն Ղազարյանը՝ Պզոն 1 շաբաթից Հայաստան է գալու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի ու ընկերների սպանությունը նորից ոտքի է հանել հանցաշխարհին: Մեր տեղեկություններով, տարբեր տեղերից այս օրերին Հայաստան են ժամանում քրեական հեղինակություններ, քանի որ կատարվածը հենց այնպես չի լուծվելու, եւ նետված ձեռնոցը պետք է վերցվի: Լյովիկի սպանությունից հետո նրա թիմը շարունակում է ամեն օր հավաքվել Երրորդ մասում գտնվող իրենց հավաքատեղիում, բայց սպասում են Լյովիկի հորեղբորորդու՝ ԱՄՆ-ում բնակվող օրենքով գող Պզոյի՝ Արմեն Ղազարյանի խոսքին: Ի դեպ, երեկ լուրեր հասան, որ Պզոն 1 շաբաթից Հայաստան է գալու, ինչն էլ ահուսարսափի մեջ է պահում Մհեր Սեդրակյանի շրջապատին»։
Կարդացեք՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս