Մեղրն օգտակար է աչքերի համար
Մասնագետների պնդմամբ` մեղրի ամենօրյա օգտագործումը կարող է պաշտպանել աչքերը համակարգչի դիմաց աշխատելու վատ հետևանքներից: Եթե համակարգչի առջև ամբողջ օրն անցկացնելուց հետո ձեր աչքերը հոգնում են, կորցնում իրենց փայլը և կարմրում, ապա պետք է դիմել միջոցների:
Այս դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս արթնանալուց անմիջապես հետո, ատամները լվանալուց 10-15 րոպե առաջ, մեկ գդալ մեղր դնել բերանն ու դանդաղ ուտել: Լավ արդյունք ստանալու համար նույնը պետք է կրկնել նաև քնելուց առաջ: Բժիշկների խոսքով՝ մեղրը շատ լավ օգնական է, քանի որ իր պարունակության մեջ մտնում է մի քանի տարրերի կոմպլեքս, որն անհրաժեշտ է աչքի ցանցաթաղանթի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը