Կծու թեյ՝ կոկորդի ցավի և հազի դեմ
Կոկորդի ցավն ու հազը ձմեռային սեզոնի ամենատհաճ երևույթներն են: Չնայած, որ դրանք ձեզ չեն գամում անկողնուն այնպես, ինչպես մյուս հիվանդությունները, այնուամենայնիվ, դրանք կարող են հյուծել ձեր մարմինը: Եթե կոկորդի ցավի և հազի դեմ բնական միջոց եք փնտրում, ապա միակ բանը, որ ձեզանից կպահանջվի՝ կծու կոճապղեպեղից պատրաստված թեյն է:
Կոճապղպեղի կծվությունը մաշկի միջոցով անցանկալի բակտերիաները դուրս բերելու հատկություն ունի: Այն լավացնում է արյան շրջանառությունը և նվազեցնում սթրեսը: Այս թեյը ձմռանը կոկորդի ցավի և հազի դեմ պայքարելու լավագույն միջոցն է:
Բաղադրատոմսը՝
1. 1թ/գ մանրացրած թարմ կոճապղպեղ
2. 1ճ/գ մեղր
3. 1 կիտրոնի հյութ
4. 250մլ տաք ջուր
Պատրաստման եղանակը
Կտրատած թարմ կոճապղպեղը դրեք թեյնիկի մեջ, ավելացրեք տաք ջուր: Երբ մի փոքր սառչի՝ ավելացրեք կիտրոնի հյութը և մեղրը, լավ խառնեք և խմեք: Խորհուրդ է տրվում թեյը խմել կամ անմիջապես քնելուց առաջ, կամ առավոտյան արթնանալուց անմիջապես հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը