ԲՀԿ-ին և «Ազատամարտիկների դաշինքին» միավորում է «Հայրենիքը»

Երկու օր առաջ «Հայրենիք» կ/թ շենքում տեղի է ունեցել «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության ամանորյա միջոցառումը, որտեղ, ըստ 168.am-ի,  կազմակերպության մի քանի տասնյակ անդամներ խմել են հաջորդ տարում իշխանափոխության գործը հաջողելու համար: Ինչպես հայտնի է՝ այս կազմակերպությունը գտնվում է «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) ազդեցության տակ, և դրա ամենավառ վկայությունը հենց «Հայրենիք» կ/թ շենքն է, որն ամբողջությամբ տրամադրված է «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությանը: 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ այդ շենքը վերածվել էր ԲՀԿ Շենգավիթի տարածքային կառույցի գրասենյակի և ԲՀԿ նախընտրական շտաբի: Իսկ շենքը պատկանում է ՀՀԿ նախկին անդամ, Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին («Կադիլակ Սերոժ»), ավելի ստույգ, ըստ ԶԼՄ-ների, նրա եղբորը՝ Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքի մեծահարուստ Սամվել Հովհաննիսյանին (Օրենբուրգի Սամո): Նշենք,  որ 2011թ. դեկտեմբերին Սարգիս Հովհաննիսյանն իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից և տեղափոխվել արտասահման: Խնդիրներ ունենալով ՀՀԿ-ի հետ, Հովհաննիսյանը որոշել էր իրեն պատկանող տարածքով օժանդակել ԲՀԿ-ին: ԲՀԿ-ում էլ ավելի նպատակահարմար են համարել տարածքը հանձնել  «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031