Բաժիններ՝

Այրվել է Բաթումի ամանորյա գլխավոր տոնածառը

Грузия-Online-ի փոխանցմամբ` Բաթումի ամանորյա գլխավոր տոնածառն այրվել է քաղաքապետ Գեորգի Երմակովի աչքերի առջև: Հրդեհը բռնկվել է երեկ, Բաթումի «Եվրոպա» հրապարակում:

Հրդեհից անմիջապես առաջ Բաթումի քաղաքապետը լուսանկարիչներ էր հրավիրել, որոնք էլ այդ ժամանակ լուսանկարում էին ամանորյա տոնածառը: Հրդեհի բռնկվելուց հետո դեպքի վայր են ժամանել հրշեջները և մոտ 10 րոպեի ընթացքում մարել են այն: Տոնածառի կեսն այրվել է:

Որոշակի տվյալներով` հրդեհի պատճառը հանդիսացել է արհեստական տոնածառի վրա տեղակայված լուսավորության համակարգում կարճ միացումը: Հրդեհի բռնկման մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: Ամանորյա տոնածառի հետագա ճակատագրի մասին նույնպես որևէ բան չի հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031