Չարաշահումներ Երևանի մանկապարտեզների նորոգման ծրագրերում. «Փաստինֆո»
Օրերս Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները պայմանագրով նախատեսված ժամկետում չեն ավարտվի:
Մանկապարտեզի հիմնանորոգման մրցույթը շահած «Պառեքս-Գազ» ՍՊԸ-ն, Անահիտ Բախշյանի խոսքով, «խախտելով բոլոր ժամկետները, ակնհայտորեն անորակ գործ է անում, տեղյակ չեն մանկապարտեզների ներքին հարդարման պայմաններին ներկայացվող սանիտարական նորմերին, բանվորներին ժամանակին չեն ապահովում շինանյութերով և, ինչպես խոստացավ, Երևանի քաղաքապետը, պետք է հայտնվեն ֆինանսների նախարարության սև ցուցակում»:
Բայց սա, պարզվում է, դեռ ամբողջը չէ: Անահիտ Բախշյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նույն իրավիճակն է նաև Երևանի այլ մանկապարտեզների հիմնանորոգման ծրագրերում: Մեր զրուցակիցը Երևանի քաղաքապետարանից պահանջել և ստացել է տարվա ընթացքում հիմնանորոգվող մանկապարտեզների ցանկը: Դրանք թվով 22-ն են:
«Ինձ տված փաստաթղթում գրել են` 106-ի հիմնանորոգումն օգոստոսին ավարտվել է, սուտ է»,- ասաց Անահիտ Բախշյանը` հավելելով, որ օրեր առաջ է եղել այդ մանկապարտեզում և համոզվել` աշխատանքը կիսատ է, դռները փակ, մանկապարտեզն էլ չի գործում:
«Ինչ է կատարվում այս ոլորտում, ուղղակի չեք պատկերացնի,- ասաց մեր զրուցակիցը,- օրեցօր նոր նոր բաներ եմ իմանում, որ ուղղակի անհավատալի է:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: